Կրեմ ` մաշկի վաղ ծերացման դեմ. Զարմանալի արդյունք, փորձեք և համոզվեք


Բաղադրիչներ․
- Ձվի կես դեցնուց
- Մեկ թեյի գդալ ծովի աղ
- Երկու թեյի գդալ երիցուկի թուրմ
- Մեկ թեյի գդալ մեղր
- Երկու թեյի գդալ նուշի կամ ձիթապտղի յուղ
- Վազելին կամ բնական կակաոյի յուղ։
Պատրաստման եղանակը․
Հալեցրեք վազելինը կամ կակաոյի յուղը և ավելացրեք ձվի դեղնուցի, ծովի աղի, մեղրի և նուշի կամ ձիթապտղի յուղի խառնուրդը: Դրանից հետո ավելացրեք մի քանի թեյի գդալ երիցուկի թուրմ: Լավ խառնեք և սառեցրեք ստացված զանգվածը:
Քսելուց առաջ դեմքի մաշկը խոնավացրեք երիցուկի թուրմով: Վերցրեք մի փոքր կրեմը և քսեք խոնավ դեմքի մաշկին: Պահեք այնքան, մինչև այն չորանա: Այնուհետև մաքրեք այն բամբակով՝ թաթախված հանքային ջրով:
Եթե դուք օգտագործում եք վազելին, ապա քսուքը պետք է պահել սառցախցիկում, եթե կակաոյի յուղ՝ սառնարանում:
Ուշադրություն դարձրեք, որ վազելինն ունի ասեպտիկ, խոնավեցնող և փափկեցնող հատկություն, իսկ կակաոյի յուղը՝ մետիլկսանտին նյութի, կոֆեինի առկայության շնորհիվ ունի վերականգնողական և կենսունակություն հաղորդող հատկություն: Ելնելով այս հատկություններից կարող եք ընտրել ձեզ համար հարմար տարբերակը:
Այս կրեմի օգտագործումից կարճ ժամանակ անց դուք կզգաք արդյունքը:
Այս հրաշագործ կրեմը ձեզ կպարգևի գեղեցկություն և նրբություն: Այն կօգնի հարթել կնճիռները և մաշկին կենսունակություն հաղորդել:
Այն, իրոք, անփոխարինելի է նրանց համար, ովքեր ցանկանում են մնալ գեղեցիկ և ցանկալի՝ կյանքի ողջ ընթացքում: Նրա բնական բաղադրիչները ձեզ կերիտասարդացնեն և կգեղեցկացնեն:
